HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով նույն վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, ք.Երևանում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ. - ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար
2002-2006թթ. - ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր /ի հաշիվ ավագ օպերլիազորի/
2006-2007թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր

2007-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ

2020-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter