
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևանում հունիսի 16-17-ի և 20-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում` հունիսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ին առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 16-21-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել