
Վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը (ՀՀ Կոտայքի մարզ):
Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Վերստուգման ընթացքում վերցված թռչնամսի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել