HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, թեեւ ըստ ելույթ ունեցած որոշ գործընկերների` 2022 թվականի բյուջեի կատարողականը հուսադրող է, այնուամենայնիվ այդ տարին անվտանգության առումով եղել է անհաջողությունների տարի: ԱԺ պաշտոնակայն կայքի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ առաջին հերթին  անվտանգ պետք է  լինեն  առաջին գծում գտնվող քաղաքացիները, եւ ոչ թե պետական պաշտոնյաները: Սեյրան Օհանյանը պատասխանել է իշխող խմբակցության գործընկերների հնչեցրած   քննադատություններին` անդրադառնալով նախկին իշխանությունների օրոք բանակաշինության հարցին: Այս համատեքստում ՊՆ նախկին նախարարն ընդգծել է, որ ՀՀ բանակին միշտ աջակցել եւ աջակցելու է:

Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2022 թվականի պետական բյուջեի կատարողականին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես, Սեյրան Օհանյանի հնչեցրած կարծիքներին` հակադարձելով դրանց եւ նշելով նախկին իշխանությունների սխալները, որոնք հանգեցրին պատերազմի եւ պարտության: Խմբակցության ղեկավարն ընդդիմադիր գործընկերներին հորդորել է վերադառնալ համագործակցային աշխատանքի դաշտ:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դրական է գնահատում պետական բյուջեի կատարողականը եւ կողմ է քվեարկելու: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կառավարության քաղաքական հենարանն է: Ընտրված լինելով ՀՀ ժողովրդի կողմից` մեր խմբակցությունը շարունակելու է ժողովրդավարության այս միջնաբերդում կատարել այն առաքելությունը, որը մեզ վրա դրել է ՀՀ քաղաքացին»,- ամփոփելով ելույթը` ասել է խմբակցության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter