Նոր զարկ է տրվելու Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի գործունեությանը. Գուրգեն Ներսիսյան
Հունիսի 15-ին տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նոր զարկ է տրվելու հիմնադրամի գործունեությանը:
«Երեկ իմ նախագահությամբ տեղի էր ունեցել Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի շրջանակում քննարկվել են հիմնադրամի գործունեության առաջիկա ուղղությունները, խորհրդի անդամները ներկայացրել են բազմազան գաղափարներ, որոնք պետք է փորձենք իրականություն դարձնել առաջիկա ամիսներին:
Մեկ անգամ ևս իմ երախտագիտությունն եմ հայտնում խորհրդի անդամներին հետաքրքիր մտքերի փոխանակման և հայրենիքին իրենց նպաստը բերելու պատրաստակամության համար: Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս մեր հետագա աշխատանքում»,- գրել է պետնախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել