Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է
Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է։ Այս մասին համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։
Պատվիրակության այցը` Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:
Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ: «Philos Project»-ը ԱՄՆ-ում համագործակցում է հայկական իրավասատար կազմակերպությունների հետ և մինչ այժմ հանդես է եկել մի շարք լոբբիստական, հայանպաստ նախաձեռնություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել