
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերին
Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերը ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ՝ պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին այնտեղ աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք բարեհաջող վիրահատվել են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել