HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արժույթի միջազգային հիմնադրամը բարձր է գնահատել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը․ Ֆինանսների նախարարություն

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հունիսի 12-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք:

«ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ: 

ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման և արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաև կապիտալի և միգրանտների մեծ հոսքերով: Կարևորվել է նաև հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչև 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչև 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով և ՀՀ դրամի արժևորմամբ։

Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից ևս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:

Պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter