
Հրդեհ Բագրատունյաց փողոցում
Հունիսի 13-ին՝ ժամը 08։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի դիմաց՝ արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 69 հասցեում գտնվող արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել