HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Փարպի գյուղ գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․) և «VAZ-21011» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1981 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter