HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն: Այս մասին հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ: 

Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը: 

ԱյնուհետևԳլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, որտեղ քննարկումներ են ունեցել բանակային կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ: 

Բանակային կորպուսի հրամանատարը Գլխավոր դատախազին է ներկայացրել առկա խնդիրներն ու սահմանում տիրող իրավիճակը: 

Ա. Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:

Մեկնաբանություններ (1)

Gagaik Khachatrian
Հուլիոս Կեսարը, Նապոլեոնը և Ժուկովը գլուխները պատին են տվել․․․ Քարտեզներ, հեռադիտակ, պլաստիկ ժամացույց ու ամենակարևորը՝ դեմքի լուրջ արտահայտություն։ Ազերիներն իրենց հացը ցամաք կերան։ Հետաքրքրիր է, բեռնատարի վերջին գնդակոծման առիթով քր․ գործ հարուցել է? Ինքը նման հազարավոր քր․ գործեր ունի հարուցած՝ զրո արդյունքով։ Կարևորը հարուցելն է։ Նորելուկ էրատո։ Ամեն ինչ թաթերականացվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter