HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է։ Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման շահառուների առցանց դիմումների գրանցման գործընթացը:

Միջոցառման շրջանակներում ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց կտրամադրվի 40.0 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն՝ բացառությամբ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատող անձանց և զինծառայողների:

Առցանց դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջ՝ mss.nkr.am հասցեի միջոցով, ընտրել «Աջակցության միջոցառումների առցանց դիմումներ» պատուհանը՝ մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր և լրացնել պահանջվող տվյալները։

Դիմումը հնարավոր է մուտքագրել նաև mss-dimum.argov.am հասցեով։

Հիշեցնենք, որ կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձանց, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ամենամսյա դրամական օգնություն ստացող անձանց, ինչպես նաև ԱՀ շրջանների համայնքներում (բացառությամբ շրջկենտրոնների) փաստացի բնակվող անձանց միջոցառման շրջանակներում սահմանված միանվագ աջակցությունը կտրամադրվի առանց առցանց դիմում ներկայացնելու:

Վերոնշյալ սոցիալական խմբերին պատկանող անձինք, ինչպես նաև միջոցառման շահառու չհանդիսացող, այսինքն՝ աշխատող կամ զինծառայության մեջ գտնվող անձինք, կարող են առցանց եղանակով հայտագրել իրենց անչափահաս երեխաներին:

Մինչև առցանց դիմում հայտագրելը, հորդորում ենք նախօրոք ծանոթանալ վերոնշյալ ծրագրային միջավայրում տեղադրված՝ դիմումի լրացման ուղեցույցին:

Առցանց դիմում ներկայացնելու հնարավորություն չունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, ում տվյալները բացակայում են համակարգում, կարող են ներկայանալ (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և ՀԾՀ-ով) նախարարության համապատասխան ստորաբաժանումներ՝ հետևյալ հասցեներով.

– ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54

– ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1

– ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1

– ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14

– ք. Մարտակերտ, Սախարովի 15»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (12)

Արմինե Շահբազյան Հայկի
077210487 Հադրութի շրջան, գ. Ուղտաձորից եմ։Ամուսինս մասնակցել է 2016 և 2020 թթ պատերազմներին։ Նախապես շնորհակալություն։
Կարինե
Ք Ասկերան
Լևոն
Միանվագ դրամական աջակցություն 8-րդ կետ
Անահիտ
աջակցության միջոցառումների առցանց դիմում
Mss.dimum.argov.am
ՁԵՐ դիման դեվերն չի բացվեւմ
Մարատ
Ինչպես գրանցվել
Լիա
երկու երեխա
Անի
Աջակցություն անգործներին,շնորհակալություն
Արշալույս
Ինչու չի բացվում համապատասխան պատուհանը
Օհանովա Լւլւթ
Ես ուզում եմ հայտ լրացնել վորպեսզի ստանամ աջակցություն
Աննա
Բարև Ձեզ իսկ Արցախից տեղահանվածններն որ աշխատանք էլ չունեն իրենց չի հասնում
Գայանե
8-րդ միջոցառում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter