HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին կենսաթոշակը վճարող բանկը կարող է փոխել՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը կենսաթոշակառուն ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր