HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Նաննա Սկաուին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ-ն հայտնում է, որ շնորհավորելով ՊՀԾ տնօրենին՝ Վահե Գևորգյանը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ վստահություն հայտնելով, որ Նաննա Սկաուն կնպաստի Հայաստանի և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հետագա խորացմանը:

Իր հերթին Ն. Սկաուն բարձր է գնահատել ՊՀԾ ծրագրային համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու բոլոր ջանքերը՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանում պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել իրականացվող ծրագրերին, մասնավորապես «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերին:

Երկուստեք գոհունակություն հայտնելով գրանցված արդյունքների կապակցությամբ՝ կարևորվել է ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների դիտարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter