HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները որոշել են սկսել դատական գործընթաց. ԱՀ պետնախարար

Այսօր տեղի է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված՝ համեմատաբար մեծ չափով պարտավորություն ունեցող՝ ավելի քան 30 ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու հետ կապված հարցերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Յուրաքանչյուր դեպք անհատական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելու արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է սկսել դատական գործընթաց:

Դատարան ներկայացման ենթակա հայցապահանջի առարկան գերազանցում է 30.0 միլիարդ դրամը, որն ապահովված են նաև անշարժ ու շարժական գույքի գրավով:

Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի մասին պարբերաբար տեղեկություն է տրամադրվելու հանրությանը»,- նշել է Ներսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter