
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել