HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 10-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ արևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, հունիսի 8-ին, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում այսօր կեսօրից հետո, հունիսի 10-ին, 11-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter