HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով կա 1 զոհ․ 2 քաղաքացի տուժել է

Հունիսի 7-ին՝ ժամը 11:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և BMW (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենայից դուրս բերել Գ. Դ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter