
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 8-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել