HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում հունիսի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 10-11-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter