HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները

Հունիսի 6-ին, 7- ին և 8-ին Թումոյի այգուց կգործեն անվճար ավտոբուսներ դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

«Երեք օր շարունակ, ժամը 20:00-ից Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները: 

Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հունիսի 6 - «Գայանե» 

Հունիսի 7 - «Դիմակահանդես» 

Հունիսի 8 - «Սպարտակ» 

Մուտքն ազատ է: 

Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն: 

Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter