HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Նրանք այցի շրջանակում եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։

Արամ Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա՝ Սիսիանի, Գորիսի և Կապանի բաժինների ծառայողների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը։
Քննարկվել են մարզում օպերատիվ իրավիճակին վերաբերող հարցեր։

Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ, անդրադարձել հատկապես թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին և հանձնարարել ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։

Անդրադարձ է եղել նաև ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter