Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Freedom house» կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողությունների և հիմնախնդիրների առկայության պայմաններում ժողովրդավարության կայացմանը խոչընդոտող գործոնների հաղթահարման ուղիներին:
Երկուստեք շեշտվել է Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական զարգացման համար:
Մտքեր են փոխանակվել վերջին տարիներին պետական և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ հայաստանյան իշխանության նախաձեռնությունների և ընդհանուր մոտեցումների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել