HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը:

Կարգի կիրառման արդյունքում՝ ոստիկանությունում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով ոստիկանության ծառայողների աշխատավարձերը: Ատեստավորման շրջանակում կստուգվեն ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը:

Ծառայողի ցանկությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը:

Ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար: Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքը դրական է կամ որն ունի 20 մլն և ավելի ՀՀ դրամի տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն:

Ատեստավորումը կիրականացվի փուլերով՝ ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով, ստուգարք, մասնագիտական բաժնի թեստավորում` էլեկտրոնային եղանակով, իսկ ոստիկանությունում գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ նաև հարցազրույց: Թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվելու են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար»: Մասնավորապես՝ «գերազանց» կգնահատվի 45-50 հարցերի ճիշտ պատասխանի դեպքում:

Գործադիրը սահմանել է նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: Մասնավորապես՝ Ոստիկանության պետի տեղակալների պարագայում առաջարկվում է «գերազանց» գնահատականի դեպքում սահմանել հավելավճար 200.000 դրամի չափով, «լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսը, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսը։

Սահմանվել է նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը:

Լուսանկարում՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը

Մեկնաբանություններ (1)

Հարություն Խուդանյան
Ուսուցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter