Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկությունը սահմանափակվելու է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում կատարվում է ժայռային հանույթ, քարաթափում։ Ուստի, շինարարության հետ կապված՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում նշված ճանապարհահատվածում կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ։
Ճանապարհը երթևեկության համար բաց կլինի հետևյալ ժամերին՝
- 08.00-08.45
- 13.00-14.00
- 18.00-18.30
Մյուս ժամերին ճանապարհը երթևեկության համար կբացվի կես ժամը մեկ պարբերականությամբ։
Հիմնադրամը միաժամանակ տեղեկացնում է, որ և՜ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել