HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Սասունիկ գյուղում․ 15-ամյա երեխան մահացել է

Մայիսի 31-ին` ժամը 15։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կա տուժած: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած Zil մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter