Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մարզերում հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթոինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 1-5-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել