HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։

«Հիմք ընդունվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետը և հավելվածի 29-րդ կետը` 1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Խորհրդի անդամներն են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարները, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը:

Լուսանկարը՝ Կառավարության լրատվական ծառայության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter