HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

ՆԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Ներքին գործերի նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է երկկողմ սերտ հարաբերություններին և ներկայացրել դեսպանության ներկայիս ծրագրերը։

Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ վերջին շրջանում ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպմանը Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացի և ենթակա երեք ծառայություններում ընթացող բաեփոխումների մանրամասներ։

Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, ծառայություններում կանանց ներգրավվածության, մի շարք ոլորտներում կրթական ծրագրերի և փորձի փոխանակման, ինչպես նաև փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայություններին վերաբերող հարցեր և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter