HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան–100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Խաչատուր Իսկանդարյան - 100. քանդակագործը և քաղաքը» ցուցահանդեսը:

«Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի (1923-2015) բեղուն ու բազմաբովանդակ արվեստն ընդգրկում է անվանի մտավորականներին պատկերող դիմաքանդակներ, կենցաղային ժանրի՝ թրթռուն մակերեսով կերտված մանրաքանդակներ, յուրահատուկ թեմատիկ-հորինվածքային քանդակներ, մոնումենտալ-կոթողային աշխատանքներ, մեծ վարպետությամբ ստեղծված գրաֆիկական թերթեր ու գեղանկարչական գործեր: Նրա հարուստ ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ արվեստում։

Խաչատուր Իսկանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է շուրջ 50 ստեղծագործություն՝ քանդակ, գրաֆիկա, գեղանկար։

«Հուշեր հին Երևանից» շարքով վարպետը վերարտադրել է մանկության հուշերում պահպանված մայրաքաղաքի երբեմնի կոլորիտը՝ քաղաքի փողոցները, շուկան, կրպակները, արհեստավորներին և նրանց աշխատանքը:

Գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների միջոցով Իսկանդարյանն արտահայտել է տպավորություններ տարբեր երկրների շրջագայություններից. քաղաքային բնանկարները պատկերում են Հայաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Էստոնիայի, Ճապոնիայի տեսարաններ, ներկայացնում ամեն քաղաքին բնորոշ գողտրիկ և գունագեղ անկյուններ։

Իսկանդարյանն առաջին քանդակագործներից է, որ սկսել է հայ կերպարվեստում զարգացնել մանր պլաստիկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter