Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում այսօր ցերեկը, մայիսի 31-ի, հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել