HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18-ամյա երիտասարդի սպանության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 23:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին է ներակայացել Հ․Մ․-ն և հայտնել, որ 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 40 հասցեի մոտ իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից 7 անգամ կրակել և սպանել է 18-ամյա Դ․ Թամարյանին:

«Նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Շտապ օգնության ենթակայանից, որ ժամը 23:30-ի սահմաններում, շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 42/2 հասցե՝ «Նեպտուն» մարզահամալիրի մոտ, որտեղ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի: Պարզվել է, որ վերջինս հանդիսնում է 18-ամյա Դ․Թամարյանը:

2023թ․ մայիսի 29-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Հ․Մ․-ն ձերբակալվել է, վերջինիս անձնական խուզարկությամբ հանտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի պարկուճներ, առգարավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում նաև՝ շարժառիթը լիարժեքորեն պարզելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter