Պատահար Սպիտակ-Երեւան ճանապարհին. 1 զոհ, 6 վիրավոր
Հունիսի 17-ին՝ ժամը 18.28-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶԵԼ» մակնիշի 15 ԼՕ 530 պ/հ և «Գազ-5312» մակնիշի 39 ԼՕ 387 պ/հ ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Երևանի բնակիչ` 1975 թ. ծնված Լալա Մելքոնյանը և Վանաձորի բնակիչներ` 1986 թ. ծնված Մոնիկա և 1959 թ. ծնված Հայկուհի Չատինյանները, 1939 թ. ծնված Վիոլետա Անտոնյանը, 1981 թ. ծնված Սարգիս և 1957 թ. ծնված Գայանե Բեկչյանները ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Անտոնյանը մահացել է:
Բժիշկների գնահատմամբ` Լ. Մելքոնյանի և Մ. Չատինյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Սարգիս և Գայանե Բեկչյաններինը` միջին ծանրության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել