Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած տեսանյութը 1 տոննա թմրամիջոցը հայտնաբերելու վայրից
ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես էն բեռնատարից բանանի արկղերը տեղափոխելու ժամանակ աշխատակիցները հայտնաբերում այնտեղ գտնված 1 տոննա թմրամիջոցը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ Հայաստան է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
Ավելի ուշ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։
Մեկնաբանել