HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթևեկելի է․ «Ճանապարհային դեպարտամենտ»

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։

Ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

«Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը։

Տեղեկացնենք, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծման մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter