HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20-ամյակի կապակցությամբ

Վճարովի բովանդակություն

Գինին համարվում է ամենահին և առեղծվածային խմիչքներից մեկը, որի շուրջ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր լեգենդները: Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով և գինեգործության յուրօրինակ ավանդույթներով, որոնք պահպանվել են մինչ այսօր, իսկ գինու համտեսը մի ողջ փիլիսոփայական գործընթաց է:

Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20-ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները։

Համահիմնադիր Վահե Բադալյանը ողջունեց հյուրերին՝ ներկայացնելով Պանդոկի պատմությունը, այն ահռելի սերն ու հոգատարությունը, որ տիրում է «Կովկաս» պանդոկի ներսում:

Միջոցառմանը ներկա էին «գինի արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, սիրված ու հայտնի երաժիշտներ ու արտիստներ, բլոգերներ ու բազմաթիվ հյուրեր։ 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Բարդերի ակումբը և սիրված երգիչ, հայ երգարվեստի անբաժան մասը կազմող Ռուբեն Հախվերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter