Փոխարտգործնախարարն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացին
Մայիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Եվրամիության պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը:
Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և շարունակական երկխոսությունը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել