
Փաշինյանը վերահաստատեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզր քկմ տարածքով
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու է կարևոր, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինչու է նշվում կոնկրետ տարածքային չափ՝ 86.6 հազ. քկմ: Պատգամավորի դիտարկմամբ՝ այս հարցը շահարկվում է քաղաքական շրջանակներում և առաջացնում հասարակական հուզումներ:
Վարչապետն ասաց, որ հարցը կարգավորված է օրենքով՝ Հայաստանի տարածքի հետ կապված: Ն. Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ եթե Հայաստանը չի ճանաչում իր տարածքային ամբողջականությունը, ինքն էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ:
Վարչապետը կրկին վերահստատեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազ․ քառակուսի կիլոմետր տարածքով: Վարչապետը հույս հայտնեց և ակնկալեց, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի 29.8 հազ. քառակուսի կիլոմետրը:
Ըստ Փաշինյանի՝ ովքեր ասում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազ. քկմ չէ, նրանք միևնույն ժամանակ ասում են, որ Հայաստանի տարածքը 29.8 հազ․ քկմ չէ:
Իսկ թե ինչ թիվ է, դա էլ կախված է նրանից, թե այդ օրը ՀԱՊԿ-ում ինչ տրամադրություն է տիրում:
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարեց, որ «կիսում է վարչապետի դիրքորոշումը»:
Վարչապետն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ պետք է հիմք ընդունեն 1975թ․ Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտզները: Այդ դիրքորոշմանն են գալիս նաև միջազգային կառույցներում:
Մեկնաբանել