
Նիկոլ Փաշինյանը՝ թթվասերի որակի մասին
Պատգամավոր Գուրգեն Արսենյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ հետաքրքրվեց թթվասերի արտահանման հետ կապված դժվարություններից: Նախորդ նիստերից մեկի ժամանակ պատգամավորը դարձյալ այդ հարցն էր բարձրացրել՝ հիշատակելով Ռուսաստանի ներկրման արգելքը:
Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշեց, որ դեռևս 2018 թվականից է հետաքրքրվել թթվասերի ոլորտով: Ըստ նրա՝ եթե պետք լինի ԵԱՏՄ-ում էլ պետք է կարգավորումները փոխել:
Գուրգեն Արսենյանն ասաց, որ սննդամթերքի մեջ կան հավելումներ, որոնց օգտագործումն արգելված է: Կիրառվում են քաղցկեղածին նյութեր, որոնցից օգտվում են նաև երեխաները:
«2018թ․ վերցրել եմ թթվասերը կամ ինձ զեկուցել են, ասել եմ՝ այդ թթվասերի մեջ ինչ կա: Ինձ բերել, ցույց են տվել, ասել են՝ կաթ չկա: Բա ինչ կա՝ սոյայի յուղ և այլն, և այլն: Դա առողջության համար վտանգավոր չէ, այլ բան, որ դա թթվասեր չէ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է պետությունն ունենա թթվասերի ստանդարտ, որի բաղադրությունը պարզ լինի:
Մեկնաբանել