Տեղի է ունեցել ՔՊ-ի Վարչության նիստ
Մայիսի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Քննարկվել են տարածքային կառույցներում խորհուրդների և վերահսկողի ընտրության անցկացման, ընդլայնված կազմով Քաղաքական խորհրդի նիստի կազմակերպման հետ կապված, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել