Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845 մլն դրամ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակերպություններից երկուսի պետական բաժնեմասը մասնավորեցվել է:
Հաշվետու տարվա ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից պետական եւ համայնքային բյուջեներ մուտքագրվել է 845 մլն 281 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է շուրջ 208 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկվել են նաեւ «Արմենիկում» եւ «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ները. սրանց ուղղությամբ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական էր։ Այս մասին հայտնել է Նարեկ Ղահրամանյանը:
Լուսանկարում՝ Առնակ Ավետիսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել