Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել