Հունական հրաշք եւ չեխական կամք
Չեխիան եւ Հունաստանը «Եվրո-2012»-ի 1/4 եզրափակիչում են: Ամենազարմանալին, թերեւս, հույների հաջողությունն է: Ֆեռնանդու Սանտուշի սաները մինչեւ ռուսների հետ վերջին խաղը 1 միավորով եզրափակում էին A խմբի մրցաշարային աղյուսակը, սակայն տեղի ունեցավ շատերի համար անսպասելին. ոչ միայն հույները դուրս եկան հաջորդ փուլ, այլեւ խմբի առաջատր ռուսները լքեցին մրցաշարը:
Երբ Գիորգոս Կարագունիսը գոլ խփեց, ռուսները նույնիսկ այդ դեպքում առանձնապես մտահոգվելու տեղ չունեին, որովհետեւ նման պարագայում կրկին առաջին տեղով դուրս էին գալիս խմբից, բայց երբ զուգահեռաբար ընթացող խաղում Յիրաչեկը չեխերին առաջ մղեց, ռուսների գլխին ամպրոպ պայթեց պարզ երկնքում: Երկու խաղերն այդպես էլ ավարտվեցին, ինչը ողբերգություն էր խմբի առաջատար ռուսների եւ մրցաշարի տանտերերից լեհերի համար:
Միխալ Բիլեկի սաները մեծ կամք դրսեւորեցին. ռուսներից առաջին խաղում 1-4 հաշվով պարտությունից հետո չեխերը հաղթեցին հույներին ու լեհերին եւ առանց որեւէ մեկի վրա հույսը դնելու առաջին տեղով դուրս եկան 1/4: Դե իսկ հույները հավաքեցին նույնքան միավոր, որքան ռուսները, սակայն անձնական խաղում հաղթանակի շնորհիվ առաջ անցան: Հետաքրքիր է, որ թե չեխերը, թե հույները խփած եւ բաց թողած գնդակների առումով ավելի վատ արդյունք ունեն, քան ռուսները, սակայն կարեւորը միավորներն են:
8 տարի անց հույները կրկին մտան «Եվրո»-ի 1/4 եզրափակիչ: 2004-ին ոչ ոք չէր սպասում, որ Օտտո Ռեհագելի սաները այդքան հեռու կգնան ու կդառնան աշխարհամասի չեմպիոն: Իսկ միգուցե նույն հրաշքը կգործի նաեւ Սանտուշի թի՞մը: Չնայած այս նվաճումն արդեն կարելի է փոքրիկ հրաշք համարել:
|
Չեխիա |
3 |
2 |
0 |
1 |
4-5 |
6 |
|
Հունաստան |
3 |
1 |
1 |
1 |
3-3 |
4 |
|
Ռուսաստան |
3 |
1 |
1 |
1 |
5-3 |
4 |
|
Լեհաստան |
3 |
0 |
2 |
1 |
2-3 |
2 |
Լուս.՝ ռուսների հետ խաղում հաղթական գոլի հեղինակ, թիմի ավագ Գ. Կարագունիսը (AFP/Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել