Փրկարարները Աղվանի գյուղի սկզբնամասում բեռնատարը դուրս են բերել արգելափակումից
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին՝ ժամը 17:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի սկզբնամասում բեռնատարը արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 1 կմ) «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) դուրս են բերել արգելափակումից․ վերջինս շարունակել է ընթացքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել