HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարեկները կօգնեն վարորդներին չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Ոստիկանությունը հայտնում է, որ հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկայինծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ. վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։

Իրազեկման միջոցառումների ժամանակացույցը ստորև՝

Երևան

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն,Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ,

Մայիսի 22-ից 28-ը՝ ժամը 11.00-ից 16.00-ն, Կենտրոն վարչական շրջան, Շահումյանի հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2 Ա,

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աջափնյակ վարչական շրջան, Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ,

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դավիթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոցից Եղվարդի խճուղի հատված,

Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց,

Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու թանգարանի հրապարակ,

Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ավան վարչական շրջան, Ավանի թաղապետարանի հարակից տարածք,

Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք,

Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Նորք վարչական շրջան, Նոր Նորքի թաղապետարանի հարակից տարածք։

Շիրակի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Գյումրի, Կայարանամերձ հրապարակ,

Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ախուրյան, համայնքապետարանի հարակից տարածք,

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արթիկ, Սասունցի Դավթի փողոց,

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Անի համայնք, Հրանտ Շահինյան փող. 1

Լոռու մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Վանաձոր, Հայքի հրապարակ, Թումանյան շրջանաձև խաչմերուկ,

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Սպիտակ, Ալեք Մանուկյան 5,

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան 19,

Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Տաշիր, Երևանյան 136,

Մայիսի 27-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ալավերդի, Թումանյան 3 Կոտայքի մարզ

Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աբովյան, Ռոսիայի փողոց, Սուրբ Հովհաննես եկեղոցու հարևանությամբ,

Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարակից տարածք,

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Եղվարդ, Երևանյան թաղամաս 1, համայնքապետարանի հարակից տարածք,

Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Հաճն, Չարենցի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ,

Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Չարենցավան, Ստեփան Շահումյան փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք,

Մայիսի 27-ի, ժամը 11.00-ից 16.00-ն, Հրազդան, Օգոստոսի 23-ի փողոց, համայնքապետարանի հարակից տարածք,

Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք Գեղարքունիքի մարզ

Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Սևան, Կենտրոնական հրապարակ,

Մայիսի 23-ից 24-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Գավառ, Կենտրոնական հրապարակ,

Մայիսի 24-ից 25-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Մարտունի, Մյասնիկյան փողոց, Երաժշտական դպրոցի հարակից տարածք,

Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան փողոց, Հայփոստի հարակից տարածք,

Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք Արագածոտնի մարզ

Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ

Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ապարան, Մարշալ Բաղրամյան 26

Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Թալին, Գայի 1 Տավուշի մարզ

Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Իջևան, Արցախյան 4,

Մայիսի 24-ին, և մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դիլիջան, Օղակաձև խաչմերուկ,

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոյեմբերյան, Բարեկամության 4

Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բերդ, Լևոն Բեկի 14

Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter