
Հրաչյա Ռոստոմյանը չի ցանկանում մեկնաբանել
Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել սպորտում Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռքը»' Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս որեւէ կերպ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ լինելով Գագիկ Ծառուկյանի մտերիմը' պաշտոն ստացավ կառավարությունում, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության մաս կազմել:
«Ես առաջիկայում հանդես կգամ համապարփակ հայտարարությամբ եւ կանդրադառնամ բոլոր հարցերին»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Հրաչյա Ռոստոմյանը' այդպես էլ չասելով' ի վերջո ԲՀԿ անդամ է, թե հրաժարվել է կուսակցության անդամակցությունից:
«Կրկնում եմ' առաջիկայում հանդես կգամ համապարփակ հայտարարությամբ եւ կանդրադառնամ բոլոր հարցերին»,-ավելացրեց Հ. Ռոստոմյանը:
Նշենք, որ նա 2006 թվականից ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 2010թ. ընտրվել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար:
Լուսանկարը` Mediamax-ից
Մեկնաբանել