Ադրբեջանցի զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ. ՊՆ
Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
«ՀՀ ԶՈՒ զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:
Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել