HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի Վ. Սարգսյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Մայիսի 16-ին` ժամը 14:20-ին, Արցախի ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Ստեփանակերտի Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:

Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.): ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter