HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան 

«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը:

ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինն իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter