FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Լառնակա-Երևան երթուղով չվերթերը
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 16-ից մեկնարկել է Երևան- Լառնակա- Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-նշված է հաղորդագրությունում։
Գլխավոր լուսանկարում՝ ER-00005-ը՝ Քիշնևում, Մոլդովա, 24.06.2019, հեղ.՝ Թովթուլ Վասիլի, jetphotos.com
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել